Հնդկաստանում դպրոցի տանիքի փլուզման հետեւանքով 6 երեխա է զոհվել, եւս 19-ը վիրավորվել են: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Ուտար Պրադեշ նահանգի Ջալիլփուր քաղաքում:
Փլվել է մասնավոր դպրոցի տանիքը, արդյունքում տուժել են հինգերորդ դասարանցիները: Փլուզման պահին դասարանում 25 աշակերտ է եղել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Փրկարարական գործողություններին մասնակցել են հրշեջներ եւ տեղի բնակիչներ, որոնց հաջողվել է ավերակների տակից հանել 6 զոհերի դիակները եւ 19 վիրավորներին, որոնք արագ հասցվել են հիվանդանոց:
Ներկայումս 10 վիրավորների վիճակը ծանր է:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են դպրոցի տնօրինությանը, կատարվում են ստուգումներ:


























