Ռուսական «Ռոկոտ» հրթիռը եւ «Բրիզ-ԿՄ» բլոկը տիեզերք է դուրս բերել տիեզերական չորս սարքեր, այդ թվում նաեւ` ռազմական արբանյակ: 

Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տիեզերական  պաշտպանության մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ  գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը, տիեզերք են հանվել կապի «Գոնեց-Մ»  տիեզերական երկու սարքեր,  «Միր» գիտահետազոտական արբանյակը եւ ռազմական նշանակության «Կոսմոս» տիեզերական սարքը:

Սա 2012 թվականի սկզբից Ռուսաստանի հյուսիսային ռազմական տիեզերակայանից կատարված երկրորդ մեկնարկն է,  հայտնում է «gazeta.ru»-ն:

«Ռոկոտ» հրթիռը մեկնարկել է հուլիսի 28-ին` 2011 թվականին «Գեո-ԻԿ» արբանյակի անհաջող մեկնարկից հետո առաջին անգամ: