Նայրոբիի իր բնակարանում խեղդամահ արված են գտել Քենիայում Վենեսուելայի դեսպանին: Ոստիկանության տվյալներով` Քենիայում Վենեսուելայի գործերի 57-ամյա ժամանակավոր հավատարմատար եւ դեսպանի պաշտոնակատար Օլգա Արելիս Ֆոնսեկա Խիմենեսը խեղդամահ է արվել հուլիսի 27-ի առավոտյան:
Հանցագործության հստակ հանգամանքները ճշտվում են, հայտարարել են Նայրոբիի ոստիկանությունում:
Ֆոնսեկա Խիմենեսի սպանությանը մասնակից լինելու կասկածանքով դեսպանատան երկու աշխատակիցներ են հարցաքննվում, բայց առայժմ ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին:
Վենեսուելայի ԱԳՆ-ն խոր ցավակցություններ են հայտնել դիվանագետի մահվան կապակցությամբ: Արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ վստահում են Քենիայի իշխանություններին տեղի ունեցածի պատասխանատուներին գտնելու հարցում, եւ իրենց կողմից խոստացել են ամեն կերպ օժանդակել:
Ֆոնսեկա Խիմենեսը դեսպանի պաշտոնակատար է նշանակվել 2012թ. հունիսի 25-ին:


























