Հուլիսի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21099» մակնիշի 99 ՍՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Գորիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 58-ամյա Սլավիկ Գեւորգյանը, 40-ամյա Ռուզաննա Մանգասարյանը, 20-ամյա Աննա Գյուլնազարյանը եւ 56-ամյա Անահիտ Գեւորգյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: