Վրաստանում կալանք են դրել «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան  Կախի Կալաձեի հաշիվների վրա: Դատախազությունը նրան կասկածում է փողերի լվացման մեջ:

Դատախազությունից հայտնել են, որ Կալաձեի հաշվի վրա վերջին շրջանում մոտ 6 մլն դոլար է փոխանցվել: «Բանկային հաստատութուններում այդ գումարների շարժ չի արձանագրվել, ինչը նշանակում է, որ նկատելի գումար է կանխիկացվել եւ օգտագործվել այլ նպատակներով, ինչը կասկածելի  է»,--ասված է դատախազության հայտարարության մեջ:

Ֆուտբոլիստի մամուլի քարտուղարը «Կոմերսանտին» ասել է, որ Կալաձեն Եվրոպայի բարձր վճարվող ֆուտբոլիստներից է եւ «մեծ գումարները ոչ ոքի չպետք է զարմացնեն»:

Միաժամանակ «Վրացական երազանք»  ընդդիմադիր կոալիցաին, որի ակտիվիստներց է նաեւ Կալաձեն, կասկած չունի, որ ֆուտբոլիստի  հաշիվների նկատմամբ կալանքը կապված է նրա քաղաքական գործունեության հետ: