Միջազգային վարկանիշային «Standard & Poor`s» գործակալությունը Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է ամենաբարձր` «ААА» մակարդակով: Կարճաժամկետ ինքնիշխան վարկանիշի համար «A-1+» մակարդակ է սահմանվել` կայուն կանխատեսմամբ:
S&P-ը նշում է Բրիտանիայի կառավարության կողմից իր ֆինանսական ծրագրերը կատարելու հավատարմությունը, ինչպես նաեւ կառավարական երկարաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը: Գործակալության վերլուծաբանները կարծում են, որ Մեծ Բրիտանիայի` տնտեսական ցնցումներին դիմակայելու ունակությունն աճել է:
2012 թ. Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ էր ընկել. ՀՆԱ անկումը շարունակվում էր երեք եռամսյակ աընդմեջ` սկսած անցած տարվա IV եռամսյակից: S&P-ն ակնկալում է, որ 2012 թ. երկրորդ կիսամյակում Միացյալ Թագավորության տնտեսությունը կաճի եւ կշարունակվի ամրապնդվել:



























