Հուլիսի 27-ին, ժամը 03.20-ին, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Սպիտակ-Երեւան ճանապարհի 15-րդ կմ-ին` Ջրաշեն գյուղի ոլորանում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: