Վրաստանում ստորագրահավաք է սկսվել` Կազբեկի շրջանում Դարյալի ՀԷԿ-ի կառուցումը դադարեցնելու համար:

«Պահանջում ենք դադարեցնել ՀԷԿ -ի կառուցումը, մինչեւ որ փորձագետները  չսհամանեն Թերեքում այն օպտիմալ ջրի ծավալը,  որը կապհովի Դարյալի կիրճի կենսաբազմազանությունը»,-ասվում է դիմում-բողոքում:

Կազբեկի շրջանում Դարյալի ՀԷԿ-ի կառուցումն արդեն շարունակվում է մի քանի տարի, ըոտ որի Թերեքի որոշ հատված պետք է անցնի թունելով: Բնապահպանների կարծիքով, դա  անդառնալի վնաս կհասցնի Դարյալի կիրճի էկոհամակարգին:

Նշվում է, որ Վրաստանում իրականացվում է ՀԷԿ-երի կասկադի կառուցման ծրագիր: 2011թ. փետրվարին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ 2015թ-ին երկրում կկառուցվի 15 նոր ՀԷԿ, այդ թվում` Դարյալի եւ Լարիսի ՀԷԿ-երը: