Իրանի Մազանդարան նահանգում 3,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացվել են Սալմաշահր, Նոուշահր, Չալուշ եւ Կիլարդաշտ քաղաքներում:
Առաջին ցնցումը գրանցվել է Թեհրանի ժամանակով ժամը 01:49-ին, երկրորդը` 02:09-ին, հաղորդում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























