Կոլումբիայի հարավում նավթամուղ է պայթեցվել, որը կառավարում է պետական Ecopetrol ընկերությունը: Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել: Երկրի իշխանությունները պատասխանատվությունը դնում են FARC խմբավորման վրա:
Ecopetrol ընկերությունը հաղորդել է, որ այս տարի իր նավթային ենթակառուցվածքների վրա ավելի քան 60 հարձակում է կատարվել, վեց նավթագործ է սպանվել, հաղորդում է «ԲալթԻնֆոն»:
Վերջին գրոհների արդյունքում ընկերությունը նավթի օրական արդյունահանումը նվազեցրել է 20 հազ. բարելով:


























