Աֆղանստանում հուլիսի 27-ի երեկոյան սպանվել է աֆղանական զարգացման «Համբաստեգի ե-մելի» ծրագրի տարածաշրջանային տնօրեն Մոհամադ Յուսեֆը:
Զինված թալիբների խումբը հյուսիսային Քունդուզ նահանգում հարձակվել է տնօրենի տան վրա: Արդյունքում սպանվել են Յուսեֆը, նրա որդին եւ հյուրը:
Ինչպես գրում է polite.ru-ն, 2009թ. հյուսիսային նահանգներում «Թալիբան», «Ալ Կաիդա», Ուզբեկստանի իսլամական շարժման, իսլամական «Ջիհադ» խմբի յոթից տասը հազար գրոհայիններ էին հաստատվել: Գրեթե ամբողջությամբ թալիբների վերահսկողություն տակ են անցել Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ, Ջուզջան, Սարիփուլ, Բաղդիս, Քոնդուզ, Թախար նահանգները:
«Թալիբան» շարժմանը իշխանությունից հեռացնելուց հետո երկրում սկսել էր գործել գյուղատնտեսական շրջանների զարգացման ծրագիրը:



























