Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ազգային փոքրամասնությունների ութ հիմնադրամների առաջնորդները հավաքվել էին նախագահի ամառային նստավայրում:
Ինչպես հաղորդում է «Hürriyet Daily News»-ը, հանդիպման ընթացքում ամենալուրջ հարցերը բարձրացվել են սիրական երեք հիմնադրամների ներկայացուցիչների կողմից: Սիրիացի կաթոլիկները եկեղեցու պատրիարքությունը Բեյրութից Թուրքիա տեղափոխելու պատրաստակամություն են հայտնել` պահանջելով Մարդինում պատրիարքարանի պատմական շենքի վերադարձը:
Հանդիպմանը մասնակացել են նաեւ հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, հայ կաթոլիկ հիմնադրամի ղեկավար Բեռնարդ Սարիբայը, հունական, հրեական, բուլղարական հիմնադրամների ղեկավարներ:
Հայ եւ հույն հիմնադրամների ղեկվարաները (բացի հայ կաթոլիկ հիմնադրամից) հայտարարել են, որ երախտապարտ են նախագահ Գյուլին` հիմնադրամների մասին օրենքի համար, որն ուժի մեջ է մտել անցած տարի:
Մինչ հանդիպումը տհաճ իրավիճակ է առաջացել, երբ պարզվել է, որ Գեդիկփաշայի հայկական բիբլիական բողոքական եկեղեցու հանդիպման հրավերը մերժել են: «Նրանք մեզ համարում են «միսիոներներ», չեն տալիս եկեղեցական շենքերը, երբ խնդրում ենք, մեզ փակում են բնակարաններում, հետո վիրավորում են մեր եկեղեցիները: Դա մեծ հակասություն է»,-պարզաբանել է հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Ջեմ Էրչինը:



























