Սիրիայի սահմանին կանխվել է Լիբանանից գրոհայինների ներխուժումը: Սիրիացի սահմանապահները գրոհայինների հետ մարտի են բռնվել Էլ-Բալադեհ վերահսկիչ անցակետի շրջանում, որը տեղակայված է Հոմս նահանգի Էլ-Ռասթան քաղաքի մոտակայքում:
Ինչպես Սիրիայի ԶՈՒ-ի աղբյուրին վկայակոչելով տեղեկացնում է SANA-ն, ահաբեկիչները ականանետներով ռմբակոծել են նաեւ սահմանային այլ ուղեկալներ: Անցակետի գրոհին մասնակցել են գրոհայինների երկու խոշոր խմբեր, սակայն նրանց հարձակումները հետ են մղվել: SANA-ի զրուցակցի տվյալներով, սահմանապահներին ակտիվ աջակցություն են ցուցաբերել տեղի բնակիչները:
Գործակալությունը հաղորդում է, որ մարտի ընթաքցքում ահաբեկիչները մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ են ունեցել: Զինծառայողների եւ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա:



























