Հերթափոխով աշխատող մարդկանց մոտ մեծ է սրտի նոպայով կամ ինսուլտով հիվանդանալու վտանգը: Այսպիսին են մոտ երկու մլն հերթափոխով մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքները: Նրանց շարքում մետ 25%-ը բախվել է նշված խնդրի հետ, գրում է The Daily Mail-ը:

Ամենաշատը տուժում են նրանք, ովքեր աշխատում են գիշերները: Նման խմբում անոթային բարդությունների ռիսկը 41%-ի է հասնում: Հերթափոխով աշխատանքը նաեւ վատ սովորություններ է առաջացնում` ոչ ճիշտ սնունդ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, անքնություն: Իսկ այս ամենն իր հերթին բացասաբար է անդրադառնում սրտի վրա:

Աշխատանքի նման ռեժիմը մարդու «ներքին ժամացույցի» «խափանումներ» է առաջացնում: 2011935 մարդկանցից 17359-ի մոտ նկատվել են սրտանոթի աշխատանքի շեղումներ,  6598-ի մոտ սրտի նոպա,  իսկ 1854-ի մոտ իշեմիկ ինսուլտ է ախտորոշվել:

Գիտնականների հաշվարկով, հերթափոխով աշխատանքը  23%-ի մոտ առաջացրել է սրտի նոպայի, 24%-ի մոտ` սրտանոթային բարդությունների եւ  5%-ի մոտ լրացուցիչ ինսուլտի ռիսկ, գրում է  meddaily.ru-ն: