Իտալիայում մայիսյան երկրաշարժերի վնասը գնահատվել է ավելի քան 13 մլրդ եվրո, ասվում է քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հաշվետվությունում:

Գերատեսչությունը նամակ է ուղարկել Բրյուսել` խնդրելով գումար հատկացնել այսպես կոչված  Եվրամիության աջակցության հիմնադրամից՝ արտակարգ դրության հետեւանքների հաղթահարման համար, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Հիշեցնենք, որ Իտալիայի հյուսիսում մայիսի 20-ին եւ 29-ին երկու ուժեղ երկրաշարժեր էին տեղի ունեցել: Դրանք ուղեկցվել էին ստորերկրյա ցնցումներով: Աղետի հետեւանքով զոհվել էր 27 մարդ, 16 հազար բնակիչ զրկվել էր տներից: Ավերվել էին բազմաթիվ պատմական հուշարձաններ: