Մկան հետեւից ընկած կանադացին քիչ է մնացել հրացանով սպանի ինքն իրեն: Բարեբախտաբար, 40-ամյա Դեյլ Ուիթմելը այնքան էլ շատ չի տուժել. գնդակը հազիվ քերծել է նրա ճակատը:

Ուիթմելը փորձել է սպանել մկանը հրացանի կոթով` չիմանալով, որ այն  լիցքավորված է: Երբ նա փորձել է ճզմել  մկանը, հրացանը կրակել է: Նա ճակատին մի փոքր քերծվածք է ստացել եւ տեղափոխվել  բուժհաստատություն, հայտնում է  «Ռոսբալտը»:

Ոստիկանությունում նշել են, որ  Ուիթմելի բախտը բերել է: Կանադայի բնակչին մեղադրանք է ներկայացվել զենքի հետ անզգույշ վարվելու համար: Մի քանի շաբաթ անց նա պետք է դատարան ներկայանա: Մկան ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Դեյլ Ուիթմելն առաջինը չէ, որը կրծողին բռնելու սեփական անհաջող փորձի պատճառով տուժել է: 2011 թվականի գարնանը ամերիկյան Իլինոյս նահանգի բնակիչը պատահաբար այրել էր սեփական տունը` այնտեղ հաստատված սկյուռիկներին որսալիս: