Թուրքիան Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի հետ գաղտնի բազա է ստեղծել՝ Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու համար:

Ինչպես Reuters գործակալությանը հայտնել են  հավաստի աղբյուրները, Թուրքիան ռազմակայանի հիմնական համակարգողն է, որը  գտնվում է Ադանա քաղաքում: Աղբյուրի հաղորդումից, սակայն, պարզ չէ, թե  արդյոք կենտրոնը գտնվում է բուն քաղաքում, թե ամերիկյան Ինջիրլիկ ռազմակայանում:   

Ըստ աղբյուրի` ապստամբներին ուղարկված զենքը ռուսական արտադրության է, քանի որ սիրիական ընդդիմադիրները վարժվել են հենց ռուսական զենքով: Պատճառներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում գործողությանը մասնակից լինել, հայտնում է գործակալությունը: «Բոլոր զենքերը ձեռք են բերվում սեւ շուկայում»,- հայտնել է աղբյուրը: