Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ճապոնական Ակիտայի նահանգապետ Նորիհիսա Սատակեին` Յումե (Երազանք) անունով ակիտա-ինու ցեղի շնիկի համար եւ փոխարենը խոստացել է սիբիրյան կատու նվիրել:
Հուլիսի 28-ին Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբայի հետ, որի ընթացքում վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն շփումներն ամենազգայուն հարցերի շուրջ, իսկ երկու երկրների գործարարներն ավելի շատ համատեղ նախագծեր կնախաձեռնեն:
Արդեն պաշտոնական արարողակարգերից հետո Ռուսաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ակիտայի նահանգապետին` հաճելի նվերի համար եւ խոստացել նրան սիբիրյան կատու նվիրել:
Ակիտայի նահանգապետը նշել էր, որ իշխանությունները որոշել էին շնիկին նվիրել` որպես երախտագիտություն Ռուսաստանի կողմից երկարաշարժից եւ ցունամիից տուժածներին ցուցաբերած օգնության:




























