Հուլիսի 28-ին Ուրալում խոշոր վթար է տեղի ունեցել, զոհվել է 7 մարդ: Ըստ նախնական վարկածի` ողբերգության մեջ մեղավոր է մեքենաներից մեկի վարորդը, որը վարել է 180 կմ/ժ արագությամբ եւ դուրս թռել հանդիպակաց գոտի: 

Ըստ ԱԻՆ-ի` վթարը տեղի է ունեցել 10:55-ին` Սերովի մայրուղու 282-րդ կմ-ում: Բախվել են  Mazda 3-ը եւ Toyota Paseo-ն: Վթարի հետեւանքով 5 մարդ մահացել է տեղում, այդ թվում` մեկ երեխա: 

Վթարի վայր են ժամանել հրշեջները, որոնք հատուկ գործիքների շնորհիվ դուրս են հանել զոհերին եւ տուժածներին: Երկու մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել են, հայտնում է NEWSru.com-ը:

Երբ ոստիկանները զննում էին Mazda-ն, պարզվել է , որ վթարի ժամանակ արագաչափը կանգ է առել 180 կմ/ժ-ի վրա… Մեքենան  գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, երկու կես եղել, բեռնախցիկը մի կողմ էր թռել, իսկ շարժիչը` մեկ այլ, պատմել են ոստիկանությունում: