Մեքսիկայում ձերբակալվել է խոշորագույն Zetas  նարկոկարտելների առաջնորդ Մաուրիսիո Գիսարը:

Նրան ձերբակալելու գործողություններն իրականացրել է ծովային հետեւակը: Գիսարին ձերբակալել են  Փուեբլա նահանգի ոչ մեծ քաղաքներից մեկի հյուրանոցում, որտեղ նա թաքնվել էր ողջ զինանոցով` 20 նռնակ, հակատանկային նռնակներ եւ ատրճանակ-գնդացիր:

Գիսարին կասկածում են Վերակրուս նահանգում չորս զինվորների սպանության մեջ: Բացի այդ, նրան մեղադրում են կոկաինի եւ այլ թմրանյութերի տարանցման մեջ: