Հոլիվուդյան սրտակեր Ջոնի Դեպին տեսել են նոր ընկերուհու` սկսնակ դերասանուհի Ռութ Ուիլսոնի հետ: Նշենք, որ վերջին կես տարում դերասանը հասցրել է բաժանվել Վանեսա Պարադիից, բուռն սիրավեպ սկսել Ամբեր Հերդի հետ, իսկ այժմ էլ նոր ընկերուհի:
Ռութ Ուիլսոնը ավելի վաղ հանդիպում էր Ջուդ Լոուի հետ:
Ուիլսոնի հետ հարաբերությունների պատճառով էլ վատացել էին Դեպի եւ Հերդի հարաբերությունները: Կապին վերջ էր դրել Ամբերը, ում ասել էին, որ Դեպը ծածուկ սիրուհի ունի:




























