Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները խախտում են այդ երկրի ինքնիշխանությունը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ԵՄ-ի անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել Սիրիայի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի ներդրման մասին:

«Դրանց իրագործումը դիտարկում ենք որպես պետությունների ինքնիշխանության, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերի աջակցման սկզբունքների խախտում», - ասվում է նախարարության կայքում հրապարակված ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ: