Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի զոհերի թիվը, ճշտված պաշտոնական տվյալներով, հասնում է 88-ի, եւս 134 հոգի տուժել է: Այս մասին հաղորդել են հյուսիսկորեական լրատվամիջոցները: Ավելի վաղ նշվում էր միայն ութ զոհի մասին:
Անցած շաբաթ երկրի կենտրոնական մասը պատուհասած ջրհեղեղն առաջացել էր տեղատարափ անձրեւների հետեւանքով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավելի շատ տուժել է Փհենյան- Նամդո նահանգը, որտեղ թայֆունն ավելի քան 5 հազ. տուն է ավերել` անօթեւան թողնելով 63 հազար մարդու:


























