Սիրիացի զինծառայողները հուլիսի 28 –ին  հակակառավարական ստորաբաժանումների երեք հրամանտարների են ոչնչացրել` Իդլիբ նահանգում մարտերի ժամանակ,  հողորդում է  իրանական Fars News գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի բանակի իր աղբյուրներին:

Գործակալության զրուցակցի տվյալներով` ծայրահեղականների առաջնորդներից Թարիք Սայեդը սպանվել է Էրիհա քաղաքի մոտ, իսկ դաշտային մյուս երկու հրամանատարները` Օմար ալ Բոյուրը եւ Զաքարիա Ֆարահաթը` Հաս բնակավայրի մոտ:

Fars News-ը հաղորդում է, որ Սիրիայի իրավապահներին հաջողվել է Դամասկոսի մզկիթի մոտ կանխել ահաբեկչությունը: