Քենիայի ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու Վենեսուելայի դեսպան Օլգա Ֆոնսեկայի սպանության գործով:
Ոստիկանության տվյալներով, իր մահից քիչ առաջ Ֆոնսեկան վտարել է իր քանի քենիացի աշխատակիցների: Պատճառն այն էր, որ նրանք չէին ուզում ետ վերցնել Ֆոնսեկայի նախորդի դեմ ներկայացրած հայտարարությունը` սեռական ոտնձգությունների վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Նայրոբիի իր բնակարանում խեղդամահ արված են գտել Քենիայում Վենեսուելայի դեսպանին: Ոստիկանության տվյալներով` Քենիայում Վենեսուելայի գործերի 57-ամյա ժամանակավոր հավատարմատար եւ դեսպանի պաշտոնակատար Օլգա Արելիս Ֆոնսեկա Խիմենեսը խեղդամահ էր արվել հուլիսի 27-ի առավոտյան:
Ֆոնսեկա Խիմենեսը դեսպանի պաշտոնակատար էր նշանակվել 2012թ. հունիսի 25-ին:



























