Ճապոնիայի տաճարներից մեկը բոլոր ցանկացողներին ամուսնության լուծման արտառոց արարողություն է առաջարկում: Ինչպես հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները, եթե ընտանիքը չի ստացվել, այն կարելի է գցել զուգարանակոնքը:

Արարողությունը բաղկացած է մի քանի փուլերից: Սկզբում ամուսնուն եւ կնոջն առաջարկում են գրել թղթի վրա, թե ինչն է իրենց նյարդայնացրել ընտանեկան կյանքի ընթացքում եւ ինչու են որոշել բաժանվել: Ապա ամուսինները պատռում եւ զուգարանակոնքն են նետում «փաստաթուղթը» հյուրերի ներկայությամբ:

Երրորդ փուլում հանդիսավոր կերպով հայտարարում են ամուսնալուծության պատճառը: Ըստ մտահղացման, կարելի է նետել նաեւ ամուսնական մատանիները, ընտանեկան լուսանկարները եւ այլն: