Լեհաստանում կայծակը չորս մարդ է սպանել: Ողբերգականն միջադեպը տեղի է ունեցել Պյենինի լեռների շրջանում: Հուլիսի 25-ից այստեղ որոնում են կորած ընտանիքի անդամներին` տարեց զույգերին եւ նրանց երեխաներին: Դիակները գտել են հուլիսի 28-ին:
Դատական փորձաքննության արդյունքներով, չորսի մահն էլ վրա է հասել կայծակի հարվածից: Ըստ փորձագետների, այս դեպքն արտառոց է, քանի որ կայծակները «հազվադեպ կարող են սպանել երկու մարդու», հաղորդում է RBC-ն:
Հունիսի սկզբին նման դեպք գրանցվել է Անդրբայկալում: Այն ժամանակ կայծակի հարվածից մահացել էին 28-ամյա տղամարդը, նրա 22-ամյա կինն ու մեկ տարեկան երեխան: Գետն անցնելու ժամանակ կայծակը հարվածել էր նրանց մեքենային:


























