Բջջային պլատֆորմների ժողովրդականության աճին զուգահեռ ինտերնետում օրեցօր ավելանում են վիրուսները, որոնք ուղղված են բջջային օպերացիոն համակարգերի սեգմենտների դեմ: Երկար ժամանակ համարվում էր, որ Apple-ի լուծումներն ամենաանվտանգն են եւ ենթակա չեն վարակման: Սակայն վերջին շրջանում ցանցում տեղեկություններ են շրջանառվում Mac եւ iOS պլատֆորմների վիրուսների մասին, եւ Apple ընկերությունը որոշում է կայացրել գնել AuthenTec ընկերությունը:
AuthenTec-ը մասնագիտացած է ցանցային անվտանգության մեջ եւ լավ հայտնի է մատահետքերի կենսաչափական սենսորներով: Նրա հաճախորդների թվում են Alcatel-Lucent, Cisco, Fujitsu, HP, LG, Lenovo, Nokia, Motorola, Samsung եւ այլ ընկերություններ: Գործարքի ընդհանուր ծավալը կազմում է 356 մլն դոլար:
Հաշվի առնելով Apple-ի եւ Samsung-ի դատական վերջին վեճերը, հետաքրքիր կլինի հետեւել իրադարձությունների հետագա ընթացքին:




























