Սաուդյան Արաբիայի 90-ամյա բնակիչ Հալիլ ալ Սալամին որոշել է ամուսնանալ:
Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, թերթերից մեկին տված հարցազրույցում Էլ Սալամին ասել է. «Ես երբեք չեմ մոռանա ինձ սպասվող առաջին ամուսնական գիշերվա մասին: Ես վերջապես իմ ամուրիական կյանքից հրաժարվելու որոշում կայացրեցի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին ամուսնական արարողությանը»:Էլ Սալամին եւ նրա ընտրյալը մեղրամիսը կանցակացնեն երկրի շքեղ հյուրանոցներից մեկում: Նրանք հայտարարել են, թե ցանկանում են երեխա ունենալ, «թեեւ դրա համար որոշ ժամանակ կպահանջվի»:Հարսնացուի տարիքը չի նշվում:




























