Կանադացի գիտնականներն ապացուցել են, որ երկու տարի առաջ Վիկտորիա կղզում հայտնաբերված 25-կիլոմետրանոց խառնարանը դինոզավրերին ոչնչացրած երկնաքարային անձրեւի հետք է:
Ինչպես հաղորդում է TOP News-ը, խառնարանի տարիքը, ըստ գիտնականների, 130-350 մլն տարի է: Նման հսկայական հետք է թողել երկնաքարերից մեկը, որն անդառնալիորեն փոխել է Երկրի կլիման եւ ոչնչացրել դինոզավրերին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:Որոշ հաշվարկներով` երկնաքարի տրամագիծը կարող էր կազմել մոտ 5 կիլոմետր:




























