Տիեզերական «Պրոգրես Մ-15Մ» բեռնատարը միյան երկրորդ փորձից հետո է կարողացել ամրանալ Միջազգային տիեզերակայանին:

Հաղորդվում է, որ ավելի վաղ բեռնատարը հեռացել էր տիեզերակայանից եւ փորձել էր ամրանալ, սակայն  «Կուրս -ՆԱ» սարքավորումը խափանման ազդանշան էր տվել: Տիեզերանավը կանգնեցվել էր 161 կմ հեռավորության վրա:Հուլիսի 27-ի գիշերը համակարգի թեստավորումը դրական արդյունքներ է ցույց տվել:  «Կուրս -ՆԱ» համակարգը տարբերվում է եղած «Կուրս»-երից նրանով, որ հագեցած է թվային տեխնոլոգիաներով,  անալոգային սարքեր չի օգտագործում, ունի փոքր քաշ եւ էներգատար չէ, գրում է «ՌԻԱ Նովոստին»: