Մեքսիկական Թամաուլիփաս նահանգի բնակավայրերից մեկի գերեզմանատանը  զինվորական պարեկները 2240 կգ մարիխունա են հայտնաբերել:

Ինչպես հաղորդում է  «Վեստին»,  թմրանյութերով պարկերը թաքցվել են շիրմաքարերի սալիկների տակ: Հետաքննությունն առայժմ չունի վարկած, թե նման անսպասելի վայրը նահանգում գործող բանդաներից որ մեկը կարող էր որպես գաղտնարան օգտագործել:Թմրանյութն առգրավվել է «Հյուսիս-արեւելք» օպերացիայի շրջանակում, որը հանցավորության դեմ  ուժեղացված պայքար է ենթադրում  Թամաուլիփաս, Նուեվո Լոեն եւ Կոաուիլա նահանգներում: