Հնդկական բանակը հուլիսի 29-ին հաջողությամբ փորձարկել է ռուս-հնդկական համատեղ արտադրության գերձայնային «Բրամոս» թեւավոր հրթիռը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», փորձարկման նպատակը մի շարք նոր համակարգերի աշխատանքի ստուգումն էր: Փորձարկումները տեղի են ունեցել հրթիռային Չանդիպուր պոլիգոնում եւ հնդկական արեւելյան Օրիսա նահանգում:Հրթիռներն արտադրում է ռուս –հնդկական համատեղ «BrahMos Aerospace» ընկերությունը: