ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին  ընտրություններում հաղթելու դեպքում կաջակցի Իսրայելին` Իրանին ռազմական հարված հասցնելու հարցում, հայտարարել է Ռոմնիի խորհրդական Դեն Սենորը:

Ինչպես հաղորդում է  Reuters-ը, վերջինս ասել է. «Եթե Իրանի միջուկային զենք ստեղծելու ծրագրերին խոչընդոտելու համար Իսրայելն ստիպված լինի ուժ կիրառել, Ռոմնին հարգանքով կվերաբերվի այդ որոշմանը»:Ներկայումս Ռոմնին պաշտոնական այցով Իսրայելում է:

Նա նախատեսում է հանդիպումներ ունենալ նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենիամին Նեթանյաուհի հետ եւ համգործակցության հարցեր քննարկել` փորձելով համոզել, որ ավելի լավ դաշնակից կլինի, քան Բարաք Օբաման: