Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունն օրերս անհանգստացնող տվյալներ է հրապարակել, որոնք մարդկությանը հիշեցնում են գլոբալ տաքացման մասին: Արբանյակից ստացված տվյալների համաձայն` Գրենլանդիայի սառույցների 97% -ն սկսել է հալչել:
Սառույցի ջերմաստիճանն արձանագրող Modis արբանյակի տվյալները ցույց են տվել, որ Գրենլանդիայի հալչող սառույցների տարածքը հասնում է կղզու 97%-ին: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը մոտ 50% էր կազմում:NASA-ում նշում են, որ ամառային շրջանում հալչում են ինչպես երիտասարդ մակերեսային սառույցները, այնպես էլ միլիոնավոր տարիների հնության սառույցները:Հիմա NASA-ում սպասում են եվրոպական Terra եւ Aqua սարքերի արդյունքներին, որոնք պետք է սքանավորեն Գրենլանդիայի սառույցները` սպեկտրոռադիոմետրի մեթոդի օգնությամբ:




























