Գերմանիայի բնակիչների մեծ մասը կարծում են, որ ավելի լավ կապրեն, եթե Գորմանիան դուրս գա եվրագոտուց:
Ինչպես հաղորդում է «Forbes»-ը, հարցված գերմանացիների 51% -ը արտահայտվել են միասնական արժույթից հրաժարվելու եւ սեփականին, օրինակ, մարկին անցնելու օգտին:
Միայն 29%-ն է հայտարարել, որ ոչ մի դեպքում չարժե դուրս գալ եվրագոտուց:
Ուշագրավ է, որ գերմանացիներն ավելի շատ միասնական են Հունաստանի հարցում: Հրացվածների 71%-ն այն կարծիքին է, որ եթե այդ երկրի ղեկավարությունը չի կարողանում իրագործել խոստացածը, ապա Հունստանը պետք է դուրս գա եվրագոտուց:



























