Եգիպտոսի ՆԳՆ-ից գրեթե 500 գեներալի են ազատել,  եւս 3,8 հազ. բարձրաստիճան սպաներ տեղափոխվել են  այլ պաշտոնների: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հուլիսի 29-ին հայտարարել է Եգիպտոսի ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմը:

Նա ավելացրել է, որ 529 գեներալներ շարունակում են իրենց ծառայությունը ՆԳՆ-ում:Մասնավորապես փոխվել են վեց փոխնախարարներ եւ վեց նահանգներում անվտանգության դեպարտամենտների ղեկավարները:Իբրահիմը պարզաբնել է, որ նախարարությունում ներկայիս վերադասավորումների արշավն ամենախոշորամասշտաբն է ՆԳՆ պատմության մեջ` հավաստիցնելով, որ նախագահ Մուհամեդ Մուրսին ծանոթացել է ծրագրին, սակայն որեւէ ձեւով չի միջամտել գերատեսչությունում փոփոխությունների գործընթացին: