Մեքսիկայի եւ Գվատեմալայի ափերին հուլիսի 29 –ի առավոտյան  6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդումէ Lenta.ru-ն` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը,  երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` գվատեմալական Օկոս քաղաքից 26 կմ եւ մեքսիկական Սուչյատե քաղաքից 30 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է մոտ 35կմ խորության վրա:

Նախնական տվկյալներով` ցունամիի վտանգ չի եղել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ եւս չեն ստացվել: