Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն իր հրաժարականի հանրաքվեի արդյունքերով, որը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, հայտարարել է, որ քաղաքացիները մերժել են հեղաշրջումը` չգալով ընտրատեղամասեր: 

Ըստ ռումինական ընտրական հանձնաժողովի` մասնակցել է երկրի բնակչության միայն 45,9%-ը, որոնցից  80%-ը քվեարկել է նախագահի իմպիչմենթի օգտին: Սակայն հանրաքվեի ճանաչման համար պետք է մասնակցեր բնակչության կեսը: Այդպիսով Բեսեսկուն պաշտոնը կզբաղեցնի  մինչեւ 2014 թվականը` նախագահական  ժամկետի ավարտը: 

Հանրաքվեի հետ կապված հարցումները ցույց են տվել, որ ներկայիս նախագահի հրաժարականին աջակցում է քաղաքացիների 65%-ը, նշում է  «Ազատություն» ռադիոն: 

Վարչապետ Վիկտոր Պոնտան նշել է  ցածր մասնակցությունն այն շրջաններում, որոնք բնակեցված են  բնիկ հունգարացիներով:
Տրայան Բեսեսկուի լիազորությունները խորհրդարանի որոշմամբ դեռ դադարեցված են: Վարչապետ Վիկտոր Պոնտան եւ նրա կողմնակիցները Բեսեսկուին մեղադրում են իշխանության չարաշահման, մասնավորապես, բյուջետային  միջոցներ խիստ կիրառելու մեջ: