Հնդկաստանի հարավ-արեւելքում ուղեւորատար գնացքի հրդեհի զոհերի թիվը հասել է 47-ի: Այդ մասին տեղի իխանությունների ներկայացուցիչներին վկայակոչելով հայտնում է AP-ը: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր 25-32 զոհերի մասին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Հնդկաստանի հարավում հուլիսի 30-ի առավոտյան գնացք է այրվել:

NDTV հեռուստաալիքի տվյալներով, կրակը բռնկվել է Չեննայի ուղեւորված ճեպընթացի վագոններից մեկում: Նախնական տվյալներով`  հրդեհը լարի կարճ միացման հետեւանք է եղել:

Զոհերից շատերը բռնկման պահին քնած են եղել, իսկ զարթնելով, կրակե թակարդի մեջ են հայտնվել: Ոմանք փրկվելու համար դուրս են թռել վագոններից: