Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելված  համացանցային կայքերի ռեեստրի մասին օրենք է ստորագրել: Հուլիսի 30-ին օրենքը հրապարակվել է «Ռոսիյսկայա գազետայում» եւ հենց այդ պահից ուժի մեջ է մտել:

Համաձայն օրենքի` ցուցակում կընդգրկվեն տարածման ոչ ենթակա տեղեկատվություն պարունակող կայքերը, այդ թվում` մանկական պոռնոգրաֆիան, թմրանյութերի քարոզումը եւ երեխաներին ինքնասպանության դրդելը: Գերատեսչությունը նաեւ կհսկի, որ համացանցում պատերազմ քարոզող եւ ազգամիջյան բռնություններ հրահրող բովանդակությամբ նյութեր չհայտնվեն: Բացի այդ, օրենքը պարտադրում է կայքերի, հեռուստա- եւ ռադիոհաղորդումների նշումներ ` ըստ տարիքային խմբերի:

Վերահսկող մարմինը` Ռուսաստանի զանգվածային հաղորդուղիների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի դաշնային ծառայությունը, ապօրինի տեղեկատվվությամբ կայքերի դիտարկման պարտականությունները կդնի ոչ առուտրային կազմակերպության վրա, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Նման կայքեր հայտնաբերելուց հետո ՀԿ-ն այդ տվյալները կփախանցի վերահսկող մարմնին, որը կայքի տիրոջը կիրազեկի տեղ գտած ապօրինի բովանդակության մասին: Եթե մեկ օրվա ընթացքում բովանդակությունը  չհեռացվի, նրան օգնության կհասնեն փրովայդերները: Եթե  նրանցից ոչ մեկը պահանջը չկատարի, կայքերը կհայտնվեն «սեւ ցուցակում»:

Ռեեստրը կստեղծեն 2012թ. նոյեմբերի 1-ին:

Օրինագիծը համընդհանուր քննադատության են ենթարկել, քանի որ, ըստ փորձագետների նման օրենքը կարող է նշանակել համացանցային գրաքննության ներմուծում: Նախափեռնությանը դեմ էին հանդես եկել «Վիքիփեդիան», «Յանդեքսը»,  «Աֆիշին», «Ռամբլերը», Mail.Ru Group-ը, Google-ը եւ այլք: