Լոնդոնում Օլիմպիադա 2012-ի երրորդ օրվա կապակցությամբ Google-ն իր ավանդական լոգոտիպը փոխարինել է սուսերամարտին նվիրված  doodle-ով: Նրանում պատկերված են պայքարող սուսերամարտիկներ:

Google բառի «L» տառը մարտիկներից մեկի զենքն է, «о»-ն մյուսի սաղավարտը: Լոնդոնում սուսերամարտի մրցումներն անց են կացվում հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը:

Google-ն արդեն 4-րդ օրն անընդմեջ իր doodle-ը նվիրում է Օլիմպիադային: Հուլիսի 29-ի լոգոտիպը նվիրված էր ջրասուզմանը, 28-ին` նետաձգությանը:

Օլիմպիադայի բացման օրը` հուլիսի 27-ին,  Google-ը  doodle էր տեղադրել` նվիրված գլխավոր մարզական իրադարձության բացմանը, որտեղ պատկերված էին տարբեր երկրներից մարզիկներ` պատրաստ մրցելու  ավանդական  ֆուտբոլ, լող, թեթեւ ատլետիկա, սուսերամարտ, բասկետբոլ մարզաձեւերում: