Հնդկաստանի բնակչության մեկ քառորդը` մոտ 300 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության խոշորագույն վթարի պատճառով:

Լույսն անջատվել է հուլիսի 30-ին, գիշերը ժամը 2-ին Դելիում եւ յոթ նահանգների տարածքում, այդ թվում նաեւ` ամենաբնակեցված Ուտտար-Պրադեշ նահանգում, որտեղ ավելի շատ մարդ է ապրում, քան, օրինակ, Բրազիլիայում:

Էլեկտրականությունը չի հաջողվել վերականգնել մինչեւ առացոտ, արդյուքնում դդարեցվել է գնացքների երթեւեկությունը, իսկ ճանապարհներին քաոս է` չաշխատող լուսացույցների պատճառով:

Առավոտյան էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է միայն Դելիի մի քանի հատվածներում եւ Ուտտար-Պրադեշում: Կոլապսի պատճառն անհայտ է: