Մոսկվայում ձերբակալվել է վրացի օրենքով գող Կամո Սաֆարյանը` Կամո Գորկովսկի մականունով: Ձերբակալության ժամանակ հանցագործի մոտ թմրանյութեր են հայտնաբերել:
Ինչպես «Ռոսբալտին» հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ի ԳՎ-ում, Վրաստանում ծնված բազմիցս դատված 51-ամյա Կամո Սաֆարյանը քրեական ազդեցություն է ունեցել կազմակերպված խմբավորման վրա, որի մասնակիցները Մոսկվայի շրջանում զբաղվում են թմրանյութերի մատակարարումներով եւ իրացմամբ:
Ոստիկանները զննման ընթացքում նրա մոտ 23,8 գ հաշիշ են հայտնաբերել:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ` ըստ ՌԴ-ի ՔՕ-ի 228 հոդվածի 1 մասի (Թմրամիջոցների եւ հոգեմետ դեղամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում):



























