Թուրքիայի արտգործնախարարի օգնական Հալիդ Չեւիկը հուլիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Իրան: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Այցի շրջանակներում Չեւիկը կհանդիպի Իրանի պաշտոնատար անձանց հետ, այդ թվում նաեւ Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ: Հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, եւ մասնավորապես` Սիրիայի հարցը:



























