Հուլիսի 29-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ԲՄՎ-525»  մակնիշի ավտոմեքենան Ագարակաձոր-Գնիշիկ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ցանկապատի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Կատարվում է քննություն: