Հնդկաստանում նոր խոշոր վթարի զոհ է դարձել 25 մարդ: Երկրի հյուսիսում բախվել են ուխտավորներ տեղափոխող երկու բեռնատարներ: 20 մարդ վիրավորվել է:
Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիսի Հարյանա նահանգի մայրուղում: Բեռնատարներից մեկում եղել են 40 ուխտավորներ, որոնք վերադառնում էին Ռաջասթան նահանգի սրբավայրից: Ոստիկանությունը քննում է ողբերգության պատճառները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով IANS-ին:
Հնդկաստանը վթարների քանակով ռեկորդակիր երկրների տխուր ցուցակում է: Երկրի ճանապարհներին ամեն տարի 110 հազար մարդ է մահանում: Դրանց պատճառը ճանապարհների վատ վիճակն է, հատկապես գյուղական եւ լեռնային հատվածներում, ինչպես նաեւ հին մեքենաների մեծ թվաքանակը:


























