Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի ընտրողները երդվում են Ղուրանի վրա, որ կքվեարկեն իշխող կուսակցության  օգտին: Տեղի հոգեւոր սպասավորները Ղուրանով շրջում են տներով` ստիպելով մարդկանց երդվել Սուրբ գրքի վրա:

Ինչպես «Ռեզոնանսի»-ի հետ զրույցում հայտնել է «Վրաստանն իմ հայրենիքն է» կուսակցության առաջնորդ Ալի Բաբաեւը, իշխանությունները փորձում են վերահսկել Քվեմո Քարթլիի բնակչությանը: 

Ըստ նրա` իշխանություններն արդեն փորձել են բնակչության վրա ճնշում գործադրելու բոլոր մեթոդները եւ այժմ դիմել են հոգեւոր սպասավորներին: Բաբաեւը վստահեցնում է, որ դրանով զբաղվում են պաշտոնյաները, որոնք մինչ այդ  բավականին հազվադեպ են տեղի բնակիչներին իրենց այցերին արժանացրել: