Մոսկվայում ձերբակալվել են մահմեդական  հայտնի հասարակական գործիչ Մեթին Մեհթիեւի սպանության կասկածյալները: Ըստ հետաքննության`ադրբեջանցու սպանության պատճառը Vertu թանկարժեք հեռախոսը եւ ազգային պատկանելութունն են  եղել:

Ձերբակալվել են Օրենբուրգի շրջանի 28-ամյա բնակիչ Վիտալի Կալինինը, Տոմսկի շրջանի 26-ամյա բնակիչ Նիկոլայ Երմակովը եւ Ղազախստանի բնակիչ 26-ամյա Ալեքսանդր Սավելեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 33-ամյա Մեթին Մեհթիեւը սպանվել էր ապրիլի 10-ի գիշերը: Նրա մարմինը հայտնաբերվել էր իր իսկ տան մոտ: Հանցագործը դանակով հարվածել էր Մեհթիեւի պարանոցին, իսկ հետո այլանդակել էր նրա դեմքը:

 «Մոսկովսկի կոմսոմոլեցը» մեկնաբանում է, որ զոհի մոտից առեւանգվել էին մի քանի հազար դոլար արժողությամբ նրա  Vertu հեռախոսը, 2 հազար ռուբլի պարունակող դրամապանակը եւ բնակարանի բանալիները: