Pussy Riot-ի գործով մեղադրվող Նադեժդա Տոլոկոննիկովան դատարանում հայտարարել է, թե Քրիստոս Փրկչի Տաճարում պանկ-աղոթքով որեւէ մեկին չեն ցանկացել վիրավորել: Նա իրենց արարքը «էթիկապես սխալ» է որակել, սակայն խուլիգանության փաստը չի ընդունել:
Նա նշել է, թե իրենց գործողություններում միայն քաղաքական եւ գեղարվեստական մոտիվներ են եղել եւ նպատակ չեն ունեցել վիրավորել հավատացյալներին:
Նշենք, որ 5 աղջիկներ մտել էին տաճար փետրվարի վերջին եւ «պանկ-աղոթք» են արել, իսկ տեսագրությունը բուռն արձագանք է գտել ինտերնետում: Նրանց ձերբակալել են եւ խուլիգանության մեղադրանք առաջադրել:




























